Ջերմուկի Պատկերասրահ
1972թ-ին բացվում է Ջերմուկի պատկերասրահը, որը Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղն է։ Թանգարանի շենքը գտնվում է Արփա գետի առափնյա լանջին։ Անցնելով բակային տարածքի դաշտային ճանապարհով կարելի է 10 րոպեում հասնել Ջերմուկի ջրվեժ։
Ցուցադրության ժամանակ կարելի է տեսնել 1920-1990-ական թվականների 100 գեղանկարներ և քանդակներ։ Թանգարանի ցուցադրութունը իր մեջ ներկայացնում է խորհրդային և ժամանակակից մշակութային ժառանգության աշխատանքներ։ Այստեղ կարելի է տեսնել Մարտիրոս Սարյանի, Արա Սարգսյանի, Գևորգ Գրիգորյանի, Հովհաննես Զարդարյանի, Հարություն և Արմինե Կալենցի, Գրիգոր Խանջյանի, Լավանա Բաժբեուկ-Մելիքյանի և այլոց աշխատանքի նմուշները։ Հավաքածուն ընդգրկում է 79 թանգարանային առարկա։
Թանգարանը մշտապես կազմակերպում է տարատեսակ թեմատիկ միջոցառումներ, ժամանակավոր ցուցահանդեսներ։ Նաև հետ չի մնում գիտական կյանքից կազմակերպելով՝ դասախոսություններ և դասընթաց-սեմինարներ։
Աշխատանքային օրեր՝ երեքշաբթի-կիրակի
Աշխատանքային ժամերը՝ 10:30-17:30
Էքսկուրսիաների համար գրանցվել նախապես։
Էքսկուրսիայի արժեքը հայերեն/ռուսերեն 3000 դրամ է։
Մուտքի տոմս - 1000 դրամ
Աշակերտական, ուսանողական, թոշակառուի տոմս - 500դրամ
Մինչև 12 տարեկան երեխաների մուտքը անվճար։